2024-07-10 09:11
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը զրուցել են հեռախոսով
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հուլիսի 6-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ նա կրկին շնորհավորել է Իրանի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և արդյունավետ պաշտոնավարում մաղթել նրան:
«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
Sputnik Արմենիա