2024-07-10 16:28
Լրատվական գործակալություններ
Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում
Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջը, որը ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, այսօրվանից արդեն չի գործում. երթևեկությունն իրականացվում է Աճարկուտ-Կիրանց այլընտրանքային ճանապարհով: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ին հայտնեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը:
«Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում: Ոստիկանները երկու կողմից հենակետ են դրել և փակել կամուրջը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին մայիսի 19-ին: