ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ՈՐ 2023-Ի ՀՈՒՆԻՍԻՑ ԵՐԿՐԻ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄԻՍ ԱՎԵԼԻ ՇՈԳ Է ԵՂԵԼ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴԸ

2023 թվականի հունիսից սկսած յուրաքանչյուր ամիս Երկրի վրա ավելի շոգ է եղել, քան նախորդը, ինչը գլոբալ միջին ջերմաստիճանը թողնելով 1,64°C-ով բարձր է կլիմայական կայունության մակարդակից։ Այս եզրակացությանն են հանգել Կլիմայի եվրոպական դիտորդական ծառայության Copernicus (C3S) մասնագետները, ասվում է կազմակերպության կայքում։

Գիտնականները նշում են, որ ջերմաստիճանի ռեկորդների 12-ամսյա շարանը մասամբ պայմանավորված է Էլ Նինյո կլիմայական երևույթով, որը սովորականից տաք ջրեր է առաջացնում Խաղաղ օվկիանոսի արևադարձային արևելյան հատվածում: Այս գործոնն ուժի մեջ էր 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսը։

«Կլիման շարունակում է մարտահրավեր նետել մեզ. անցած 12 ամիսների ընթացքում գրանցվել են այնպիսի ռեկորդներ, ինչպիսին ոչ մի այլ բան չկա, որը պայմանավորված է հիմնականում ջերմոցային գազերի արտանետումներով և արևադարձային Խաղաղ օվկիանոսում Էլ Նինյո երևույթով», - ասաց C3S-ի փոխտնօրեն Սամանտա Բուրջեսը:

Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացումը 2°C-ով բարձր նախաարդյունաբերական ջերմաստիճանից զգալիորեն մեծացնում է կլիմայի կործանարար և անդառնալի փոփոխությունների հավանականությունը:

Փորձագետները 1,5°C-ի շեմը գերազանցելը կապում են շեղման կետերի հետ, որոնք կառաջացնեն ջերմային ալիքներ, ջրհեղեղներ, սով և էկոհամակարգերի համատարած ոչնչացում:

News.am