2024-07-13 09:47
Լրատվական գործակալություններ
Իսրայելի արտգործնախարար. Թուրքիան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել չհամագործակցել Իսրայելի հետ Գազայի պատերազմի պատճառով, հայտնում է Israel News պորտալը։
«Էրդողան, դու ոչինչ չես որոշում։ Ավելին, Թուրքիայի նման երկիրը, որն աջակցում է մարդասպաններին ու բռնաբարողներին, չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ»,- գրել է Կացը X սոցիալական ցանցում։
Անցած գիշեր թուրքական պետության ղեկավարը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է գործընկերային հարաբերություններ պահպանի Իսրայելի հետ։ Միությունը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
News.am