2024-07-15 16:36
Լրատվական գործակալություններ
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
«Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։
News.am