2024-07-16 16:03
Լրատվական գործակալություններ
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում Վարդաշենի ՔԿՀ-ից: Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։
News.am