2024-07-16 20:06
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ն պատրաստ է շահերի հավասարակշռություն փնտրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում
Ռուսաստանը պատրաստ է շահերի հավասարակշռություն փնտրել Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի կարգավորման հարցում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։
«Փոխադարձ երաշխիքների և պայմանավորվածությունների համաձայնեցման դեպքում հարկ կլինի հաշվի առնել նաև նոր աշխարհառազմավարական իրողությունները Եվրասիայում, որտեղ իրապես հավասար և անբաժանելի համամայրցամաքային անվտանգային ճարտարապետություն է ձևավորվում։ Եվրոպան կարող է հետ մնալ այս օբյեկտիվ-պատմական գործընթացից։ Մենք պատրաստ ենք շահերի հավասարակշռության որոնմանը», – ասել է Լավրովը։
Sputnik Արմենիա