2024-07-19 08:56
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Մեծ Բրիտանիայում. ի՞նչ են քննարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բլենհայմյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել երկու երկրների բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի:
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների առաջնորդները խոսել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման մասին։
Sputnik Արմենիա