Շոլցը մերժել է Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու վերաբերյալ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը արևմտյան դաշնակիցներին՝ խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի տարածքում։ Շոլցի հայտարարությունը մեջբերում է DW-ն։

Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ պատրաստ չէ վերացնել ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։

Հարցին, թե արդյոք ինքը համաձայն է ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ Զելենսկու կոչերի վերաբերյալ, Շոլցն ասել է. «Ես տեսնում եմ այնպիսի կոնսենսուս, որ նման քայլերի մասին խոսք լինել չի կարող, և ԱՄՆ-ն նույնպես շատ պարզ է եղել այս հարցում»:

Գագաթնաժողովում Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և վերացնել Ռուսաստանի թիրախներին արևմտյան զենքով հարվածելու սահմանափակումները։

Զելենսկին նաև հիշեցրել է, որ ապրիլին գործընկերներն օգնեցին Իսրայելին հետ մղել Իրանից զանգվածային համակցված հարվածը և նաև ընդգծել, որ «հրթիռներն ու անօդաչու սարքերը «պետական ​​ինքնիշխանության կրողներ» չեն, ուստի դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ է հավաքական կամք։

News.am