2024-07-19 17:28
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թուրքիայում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպման մասին
«3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին SNN գործակալությանը հայտնել էր, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս Թուրքիայում։
Հարթակին մասնակցող արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Թեհրանում։
Դիվանագետը նաև մատնանշել է իրանական կողմի համար Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը։
«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստեց սահմանային հաղորդակցության բարելավմանը»,- եզրափակել է նա։