ՌԴ-ը վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինին «օտարերկրյա գործակալ» է ճանաչել

Հուլիսի 19-ին ՌԴ արդարադատության նախարարությունը թարմացրել է «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանը՝ ներառելով չորս նոր մարդու, հայտնում է Meduza-ն։

Ցուցակում են հայտնվել Եվգենի Կիսինը՝ վիրտուոզ դաշնակահար, «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր, Գրիգորի Միխնով-Վայտենկոն՝ Առաքելական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, բանաստեղծ Ալեքսանդր Գալիչի որդին, Դմիտրի Ցիբիրյովը՝ ծնունդով Սարատովի մարզից, որը հավաքում էր երեխաներին Z-ակցիաներում օգտագործող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների տվյալների բազան, Յուրի Շվեցը՝ լրագրող, նախկին խորհրդային հետախույզ, որը որպես վկա է հանդես եկել Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության գործով։

Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Իրավական նախաձեռնություն» հիմնադրամի լուծարման պատճառով այն դուրս է հանվել «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանից։

News.am