2024-07-20 09:01
Լրատվական գործակալություններ
0
ՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը
ՄԱԿ-ի միջազգային դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը։
Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Նավաֆ Սալամը՝ պաղեստինյան տարածքների հարցով խորհրդատվական եզրակացությունը հայտնելիս։ Ըստ նրա, Իսրայելի բնակեցման քաղաքականությունը և բնական ռեսուրսների շահագործումը «հակասում են միջազգային իրավունքին»։
News.am