Մելիքյան․ Ստեփանակերտի քաղաքապետը չի կարող երեկոյան դուրս գալ տնից
Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը. արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որևէ մեկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանը նաև հայտնեց, որ քննիչին հարց է ուղղել, թե այսքան ժամանակ որևէ խախտում հայտնաբերել են Դավիթ Սարգսյանի խափանման միջոցում, որին քննիչը չի պատասխանել:
«Արցախցիների նկատմանբ թիրախավորված, ադրբեջանցիների կողմից ողջունվող քաղաքականություն է իրականացվում պատվերը վերևից է գալիս,այն մարդիկ, որոնք իրեց աթոռը պահելու համար կենաց մահու կռիվ են տալիս: Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական վերահսկողություն՝ ամենախիստ պատիժը, այն բողոքարկվելու է, սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ պաշտպանն ավելի վաղ հայտնել էր՝ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
News.am