Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌԴ-Ն, ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ 2023Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻՑ 3 ՕՐ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, Արցախի թեման, Ադրբեջանի պահանջները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հարավային Կովկասի աշունը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն շատ հետաքրքիր հանդիպումների բովանդակությանը, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմից 3 օր առաջ:
Մասնավորապես Ալեքսանդր Անանևը հայտարարել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:
Անանևի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:
ՌԴ ԱԳ նախարարի նախկին ավագ խորհրդականի խոսքով՝ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:
Հայկ Դերզյան, 168.am