ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՍՊԱՐՏԱԿԻ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՏԵՂԸ

Իտալիայի անտառում հայտնաբերվել է հնագույն քարե պատ, որը մի ժամանակ օգտագործվել է հռոմեական զորքերի կողմից այն բանի համար, որպեսզի անկյուն քշի ապստամբած ստրուկների առաջնորդին՝ գլադիատոր Սպարտակին և նրա մարդկանց, գրել է Live Science-ը։

Հնագետներին պատի մասին պատմել է տեղի բնապահպանների խումբը։

Նշյալ տարածքը գտնվում է Կալաբրիայում, Դոսոն-դելա-Մելիա անտառում (Իտալիայի հարավ), տեղեկացրել է Ամերիկայի հնագիտական ինստիտուտը (AIA)։

Թիմը, որը գլխավորում է Քենտուկիի համալսարանի հնագետ Պաոլո Վիզոնան, օգտագործել է գեոռադար լիդար, մագնիսաչափություն և ընդերքի նմուշների ընտրություն տեղանքի ուսումնասիրման համար։ Նրանք հայտնաբերել են, որ մի ժամանակ պատին զուգահեռ անցել է խոր փոս, որը հայտնի է որպես հռոմեական ֆոսսա (փոս) և ագեր (բլուր) պաշտպանական համակարգ։

Չիկագոյի համալսարանի տվյալներով՝ ամրացումների այս տեսակը հաճախ օգտագործվել է հռոմեացիների, այդ թվում Հուլիոս Կեսարի կողմից Ավարիկումի պաշարման ժամանակ ներկայիս Ֆրանսիայի տարածքում։

«Պատը ինքնատիպ պատնեշ է իր տեղագրման և այլ գործոնների պատճառով, օրինակ՝ դարպասների բացակայության,- Live Science-ին ասել է Իտալիայի մշակույթի նախարարության հնագետ Անդրեա Մարիա Ջենարոն։- Այն ողջ մեծ հարթ տարածքը բաժանում է երկու մասի»։

Հնագետները կարծում են, որ պատը կառուցվել է անվտանգության ապահովման համար, մասնավորապես, որպեսզի զսպեն թրակիացի գլադիատոր Սպարտակին, որն սկսել էր Երրորդ Սերվիլյան պատերազմը (որը հայտնի է նաև որպես Գլադիատորական պատերազմ), երբ նա և մոտ 70 ստրկացված գլադիատորներ փախել էին Կապուայի դպրոցից։ Ապստամբության ժամանակ (մ.թ.ա. 73-71թթ.) Սպարտակը և նրա մարդիկ իրար հետևից հաղթում էին հռոմեական զորքերին, մինչև որ գլադիատորը զոհվեց Կանտենի ճակատամարտում։

News.am