2024-07-22 17:48
Լրատվական գործակալություններ
0
Հարցումները ցույց են տալիս, որ Հարիսը մի փոքր զիջում է Թրամփին
Հարցումների վերջին տվյալները ցույց են տալիս, որ Քամալա Հարիսը, ով կարող է դառնալ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու, զիջում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, հայտնում է The Hill-ը՝ հիմնվելով Decision Desk HQ-ի (DDHQ) և The Hill-ի ամերիկյան հարցումների միջին ցուցանիշների վրա:
Թրամփ-Հարիս զույգում նախկին նախագահը նրանից առաջ է մոտ 2 տոկոսային կետով՝ 47% ընդդեմ 45%-ի։ Սրանք գրեթե նույն թվերն են, ինչ Ջո Բայդենի հետ միասին՝ 46% ընդեմ 43,5%-ի:
Եթե անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին ընդգրկվեր հարցման մեջ, Թրամփի առավելությունը Հարիսի նկատմամբ կաճի մինչև 5,7 տոկոսային կետ՝ մոտ 43% ընդեմ 37%-ի, մինչդեռ Քենեդուն կպաշտպաներ գրեթե 6%-ը։
News.am