Գերատեսչության ղեկավար․ Թրամփի դեմ մահափորձը գաղտնի ծառայության ամենամեծ ձախողումն է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը դարձել է ամերիկյան գաղտնի ծառայության՝ տասնամյակների ընթացքում ամենամեծ ձախողումը: ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Քիմբերլի Չիթլը, փոխանցում Է ՌԻԱ Նովոստին։

«Հուլիսի 13-ին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տասնամյակների ընթացքում գաղտնի ծառայության ամենանշանակալի ձախողումն է»,-ասել է Չիթլը։

Նա ընդգծել է, որ ամբողջությամբ իր վրա է վերցնում ենթակա աշխատակիցների գործողությունների պատասխանատվությունը։

Sputnik Արմենիա