Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն
Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան ծրագրում են Բուխարեստում քառակողմ միջկառավարական համաձայնագիր ստորագրել «Կասպից ծով-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ Բուխարեստում բանակցություններ են տեղի ունեցել Ռումինիայի տրանսպորտի նախարարության պետքարտուղար Ադրիան Գեորգե Ֆոգիշի և Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Գուրբանովի միջև։
«Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը՝ նախապատրաստել 2024 թվականին Բուխարեստում քառակողմ (Թուրքմենստան – Ադրբեջան – Վրաստան – Ռումինիա) միջկառավարական համաձայնագրի ստորագրումը «Կասպից ծով – Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին»,-ասվում է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տրանսպորտի ոլորտում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տրանսպորտային ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև գործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվայնացումը, էներգետիկան, տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը և հետազոտությունը:
Global Gateway նախաձեռնությունը նպատակ ունի մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրում 2021-ից 2027 թվականների ընթացքում։
Factor.am