Բագրատ Սրբազան․ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին

Վիզաների ազատականացումը ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան: Ուղղակի մարդիկ հերթ չեն կանգնելու դեսպանատներում, բա ժողովրդագրությունն ի՞նչ է լինելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Հենց իրենց ընտրողներն են առաջինը գնալու երկրից»,-հավելեց նա:

Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը շարունակ մեծացնում է ճնշումը Հայաստանի նկատմամբ, Բագրատ Սրբազանն ասաց.

«Հստակ է, որ Հայաստանը ոչ մի խոսք չունի ասելու միջազգային ասպարեզում, ամեն ինչ ասում են մեզ: Որևէ սեղանի շուրջ Հայաստանը չկա: Աշխարհի բոլոր կողմերից՝ ով, ինչ ասում է, անում ենք»:

News.am