«Դե ծեծի, տար». Լարված իրավիճակ է Թալին-Երևան ճանապարհին. բնկիչները փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ է Թալին-Երևան ճանապարհին, հարակից գյուղի բնակիչները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը, պահանջում են կամուրջ կառուցել, քանի որ ըստ գյուղացիների, իրենց գյուղեր գնացող ճանապարհ չկա, հաղորդում է «Հրապարակը»:

Այստեղ են մեծ թվով ոստիկաններ: ԻՕնչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները փորձում են բացել ճանապարհը: Քաղաքացիներից մեկը նստեց ասֆալտին և ոստիկանին դիմելով ասաց՝ դե ծեծի, տար:

Սկզբում բնակիչները համաձայնել էին բացել ճանապարհը և դահլիճում հանդիպել Երևանից ժամանող համապատասխան պաշտըոնյայի հետ, սակայն այդպես էլ ճանապարհը չէին բացում:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:

News.am