2024-07-23 18:09
Լրատվական գործակալություններ
0
Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ Մոնմարտրի սրտում բացվել է հուշատախտակ
Մոնմարտրը միշտ եղել է Փարիզի ամենաաշխույժ, խորհրդանշական և արվեստով լի թաղամասերից մեկը: Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ Մոնմարտրի սրտում բացվել է հուշատախտակ։
Իր բոհեմական մթնոլորտով և գեղարվեստական հարուստ ժառանգությամբ հայտնի Մոնմարտրը հրաշալի ընտրություն էր Ֆրանսիայի ամենասիրված մշակութային գործիչներից մեկին հարգանքի տուրք մատուցելու համար: Արարողությանը ներկա էին Ազնավուրի որդին՝ Միշան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ընկերներ և բազմաթիվ երկրպագուներ։