Տիգրան Աբրահամյան․ 6 տարի քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել

6 տարի լավ օրվա խոստումով՝ քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականության ճարտարապետություն Հայաստանում տարել են փորձարկումների և արկածախնդրության ճանապարհով, իսկ հետևանքը Հայաստանում ապրող մարդն անձամբ զգացել է սեփական մաշկի վրա` հայրենիքի ու մարդկային կորստից մինչև արժանապատվության ոչնչացում:

Ստեղծված իրավիճակում ինչ էլ առաջարկի կամ սկսի իշխանությունը` մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների առումով են զրոյական, այլ ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են ձևավորում»,- նշել է նա:

Aysor.am