ԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
ԱՄՆ հայտնի սենատոր Բոբ Մենենդեսը` Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին ղեկավարը, հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ դատապարտվել է կոռուպցիոն գործով Եգիպտոսի կառավարության համար աշխատելու մեղադրանքով, հայտնել է Reuters-ը։
Մեղադրական դատավճռից հետո, որը ներառում էր կաշառակերության և Եգիպտոսի կառավարության գործակալի դեր ստանձնելու մեղադրանքները, Մենենդեսը կուսակցության անդամների ճնշման ներքո հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հուլիսի 16-ին Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները 9-շաբաթյա դատավարությունից հետո սենատորին մեղավոր են ճանաչել իր դեմ առաջադրված բոլոր 16 մեղադրանքներով։ Գործով ներգրավված մյուս երկու անձինք ևս մեղավոր են ճանաչվել։
Մենենդեսի նամակում, որին ծանոթացել է գործակալությունը, նա ասել է, որ օգոստոսի 20-ից կհրաժարվի սենատորի պաշտոնից։
«Թեև մտադիր եմ վիճարկել երդվյալ ատենակալների դատավճիռը ընհուպ մինչև Գերագույն դատարան, չեմ ցանկանում, որ Սենատը ներքաշվի երկարատև գործընթացի մեջ, որը կշեղի ուշադրությունը կարևոր աշխատանքից», - ասել է Մենենդեսը:
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին պետք է Մենենդեսին փոխարինող ընտրի, որը 2006 թվականից ի վեր նահանգը հետևողականորեն ներկայացնում էր Սենատում և նախագահում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչև անցյալ տարի, երբ նրան մեղադրեցին այս գործով: Մերֆին չի մանրամասնել, թե երբ է Մենենդեսին փոխարինող ժամանակավոր ներկայացուցիչ գտնելու:
News.am