Կիրանցի սահմանագոտում վիրավորվածը 33-ամյա տղամարդ է. նա հիվանդանոցից դուրս է գրվել

Տավուշի մարզի Կիրանց համայնքի սահմանագոտում վիրավորված տղամարդը հիվանդանոցից դուրս է գրվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ 33֊ամյա Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։ Նա տրակտորով սահմանապահների համար աշխատանքներ էր կատարում ևականի պայթյունից վիրավորվել է»,–գրել է նա։

Իջևանի ԲԿ֊ից Սարգսյանին ասել են, որ Մխիթարը, բուժօգնևթյուն ստանալով, դուրս է գրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել։ Տրակտորիստը թեթև վնասվածքներ է ստացել։

Sputnik Արմենիա