2024 թ. 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. կիսամյակին 2023 թ. կիսամյակի համեմատ կազմել է 10.4 %։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ–օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Կիսամյակային բարձր ցուցանիշներ են արձանագրել արդյունաբերությունը` 18.2 %, առևտուրը` 22.9 %, շինարարությունը` 15.7 %։ Ծառայությունների ոլորտում 4.4 % աճ է գրանցվել:

2024 թ. առաջին կիսամյակում 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է` կազմելով 34.4 %, ներմուծումը` 86.5 %։

Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև 2024 թ. հունիսից` համեմատելով այն 2023 թ. հունիսի հետ։ Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 7.1 %, գնաճը` 0.8 %։

Ինչ վերաբերում է մյուս ցուցանիշներին, ապա արդյունաբերության աճը կազմել է 1.4 %, շինարարությունը` 18 %, առևտուրը` 16.2 %, ծառայությունները` 7.8 %։

Արտահանման ծավալները 2024 թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել են 59.9 %–ի շրջանակում, ներուծումը` 20.6 %–ի։

Sputnik Արմենիա