Փելոսին Կոնգրեսում Նեթանյահուի ելույթն «օտարերկրյա բարձրաստիճան ուզածդ պաշտոնյայի վատագույն շնորհանդես» է որակել
Գազայում գերության մեջ պահվող պատանդների ընտանիքները դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է CNN-ը։
«Ելույթն ու ծափերը չեն կարող ջնջել տխուր փաստը. վարչապետի ելույթից բացակայում էին «Գործարքը կնքեք հենց հիմա» բառերը»,-ասված է Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների իսրայելական ֆորումի հայտարարության մեջ:
Թեև Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում բուռն ծափահարությունների արժանացավ, տասնյակ դեմոկրատներ հրաժարվեցին մասնակցել: Ելույթն արհամարհողների թվում էր Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ոչը Նեթանյահուի ելույթն «Միացյալ Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալու պատվին արժանացած օտարերկրյա բարձրաստիճան ուզածդ պաշտոնյայի վատագույն շնորհանդես» է որակել:
Իր մոտ 52 րոպեանոց ելույթի ընթացքում Նեթանյահուն քննադատել և վիրավորել է Գազայում Իսրայելի պատերազմի դեմ ցուցարարներին և քննադատությունների տարափ տեղացել Իրանի վրա, սակայն հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին չի հիշատակել:
News.am