Սրբազան․ Հեյդարի որդի Իլհամին, նրա դեսպանին էլ եմ ասում՝ դա տեղի չի ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում բնակիչների հետ հանիդպումից առաջ խոսելով լրագրողների հետ ասել է, որ իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանի օրեցօր ավելացող սպառնալիքներին:
«Այս տաս օրը ամբողջ ադրբեջանական կառավարությամբ, մամուլով, բոլոր շերտերով բառիս ամենալայն իմաստով բոլոր հնարավոր թեզերը, տարբերակները, գաղափարները պարտադրանքի, սպառնալիքի լեզվով արտահայտվում են: Իսկ կարող եք ասել ՀՀ կառավարությունից քանի նախադասություն է լսվել այդ ամբողջի մասին, արձագանքողները միայն ընդդիմադիր թևի գործիչներն են, կառավարության մակարդակով ձայն չկա, սա այն ցուցիչն է, որ մենք կառավարություն չունենք, չգոյություն է՝ գաղափարապես և ֆիզիկապես նաև, քանի որ տեսադաշտում չեն:
Բոլոր թեզերը որ արտահայտվել են Ադրբեջանի կողմից, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, տարածքային զիջումներ, Արևմտյան Ադրբեջան, այդ բոլորը շատ հստակ ասում եմ, քանի մենք կանք, դա տեղի չի ունենալու, Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, նրա դեսպանին էլ եմ ասում, որը նեռն է մեր երկրում»,-ասել է նա:
News.am