Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերում ըմբիշների կոլաժի Եվրոպայի դեմքն է

Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերում մայրցամաքները ներկայացնող կոլաժում ներկայացվել է որպես Եվրոպայի դեմք:

Փարիզում մեկնարկած օլիմպիական խաղերին Եվրոպայից կմասնակցի 110 ըմբիշ, Ասիայից՝ 85, Ամերիկյան մայրցամաքից՝ 55, Աֆրիկայից՝ 33, Օվկիանայից՝ 6։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

«Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար»,-ասել է նա։

Panorama.am