2024-07-26 19:05
Լրատվական գործակալություններ
0
Բարաք և Միշել Օբամաները հրապարակայնորեն պաշտպանել են Քամալա Հարիսի թեկնածությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բարաք և Միշել Օբամաները հրապարակայնորեն պաշտպանել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում Քամալա Հարիսի թեկնածությունը։ Հարրիսի շտաբը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նախկին նախագահը և նրա կինը զանգահարում են նրան:
«Ձեր աջակցությունն ստանալը շատ բան է նշանակում: Եկեք անցնենք գործի», - ասել է ԱՄՆ ներկայիս փոխնախագահը, ով մտադիր է մասնակցել ընտրարշավին՝ հրաժարված Ջո Բայդենի փոխարեն։
«Մենք նրան ասացինք, որ կարծում ենք, որ նա կլինի Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և մենք լիովին աջակցում ենք նրան: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք նրա հաղթանակը նոյեմբերին»,- իր հերթին սոցիալական ցանցերում գրել է Բարաք Օբաման։
News.am