«Le Figaro»-ի փոխտնօրեն. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԾԱՀՈԳԻ ԺԵՍՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

Ադրբեջանը փորձում է ստիպել մարդկանց հավատալ Հայաստանի հանդեպ իր մեծահոգի ժեստին։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։

«Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է COP29-ին, մինչդեռ Ադրբեջանը միայն հյուրընկալ կողմն է ՄԱԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման, որին հրավիրված են կազմակերպության բոլոր անդամ երկրները»,- գրել է նա։

News.am