Մոտ 850 հայկական մեքենա մնացել է Վերին Լարսի անցակետի մոտ

Մոտ 850 հայկական մեքենա մնացել է ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսի անցակետի մոտ:

Ընդհանուր առմամբ, հերթի մեջ է ավելի քան 2700 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձրլեռնային գոտով և ներկայում Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է:

AlphaNews.am