Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպանություն է գործել Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպանություն է գործել Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազությանը:

«Քելբաջարի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել, որ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արշադ Մաարիֆ Գահրամանով օղլուն ինքնասպան է եղել՝ կիրառելով հրազեն»,– ասված է հաղորդագրության մեջ:

Զինդատախազությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել են քննչական գործողություններ:

Sputnik Արմենիա