«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ՉԵՆ, ԹԵ ԿՀԱՂԹԵՆ, ՈՒՍՏԻ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ԲԱՑԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ»…

Մոսկվան պատրաստվում է ռազմավարական (ռազմական և տնտեսական) համագործակցության պատմական համաձայնագիր ստորագրել Թեհրանի հետ, իսկ դա առանցքային փաստարկներից մեկն է հօգուտ նրա, որ Ռուսաստանը բնավ մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Ի դեպ, երկու կողմերն էլ շատ լավ հիշում են Փաշինյանի ոչ պակաս «պատմական» թեզը, որ ՀՀ-ն կարող է փակել Իրանի հետ սահմանը։ Արևմուտքում ու Ռուսաստանում քաղաքագետները խոսում են այն մասին, որ Իրանն ու Իսրայելը առավել քան երբևէ մոտ են մեծ պատերազմին, ընդ որում դրա ելքը, բոլոր կանխատեսումներով, շատ ցավոտ կլինի Իսրայելի համար։ Նեթանյահուն օրերս հանդես եկավ ԱՄՆ-ին ուղղված առաջարկով՝ ռազմական դաշինք ստեղծելու Իրանի դեմ. Թեհրանից տեղնուտեղը արձագանքեցին

Ռուսաստանը ոչ մի տեղ չի հեռացել Հարավային Կովկասից, սակայն ընտրապայքարից Բայդենի ելքից հետո մոդայիկ է դարձել խոսել նրա վերադարձի և Հայաստանի համար այդ վերադարձի հետևանքների մասին: «Գլխավորն այն է, որ այդ դեպքում Զանգեզուրի միջանցք չի լինի։ Դպրոցականին էլ պարզ է, թե ով է շահագրգռված դա բացելու հարցում: ԱՄՆ-ի շտապողականությունը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ ամերիկյան դեմոկրատները վստահ չեն, թե հաղթելու են նախագահական ընտրություններում, ուստի ձգտում են արագ բացել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի չեզոքացնեն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը, մեկուսացնեն նրանց տարածաշրջանից, վերահսկողության տակ վերցնելով Եվրոպայից Կենտրոնական Ասիա տանող ճանապարհը»,- հայտարարեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա խոսքերով, տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվացումը կհանգեցնի Ադրբեջանի քաղաքականության փոփոխության, ինչի արդյունքում ՀՀ նոր սահմանադրության նախագծի ստեղծումը դուրս կգա ընթացիկ քաղաքական օրակարգից: Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայում պատերազմի հաջող ավարտի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական համաձայնագիր չի ստորագրվի այն տեսքով, որով դա ձեռնտու կլիներ Ալիևին

Բալասանյանը ելնում է նրանից, որ նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակը բաժին կհասնի Դոնալդ Թրամփին, որը թույլ չի տա պայմաններ ստեղծել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև համագործակցության խորացման համար, քանի որ այդպիսիք կհանգեցնեն ԱՄՆ-ի դեմ նոր դաշինքի ստեղծման։ Նրա կանխատեսումներով, Թրամփը կգնա ՌԴ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ճանապարհով՝ համաշխարհային ազդեցության ոլորտների բաժանման հիման վրա։ Համանման կանխատեսումներ «Գոլոս»-ը հրապարակել է դեռևս ՀՌԳ-ի առշալույսին, երբ քաղաքագետների գերակշիռ մասը Ռուսաստանին պարտություն էր կանխատեսում Ուկրաինայի տարածքում հավաքական Արևմուտքի հետ պատերազմում։

Թրամփն ու իր ապագա փոխնախագահ Վենսը խոսում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մտադրության մասին: Հարավային Կովկասում վերլուծաբանները խոսում ու գրում են, որ դեմոկրատները կասկածի տակ են առնում իրենց հաղթանակը, ուստի ձգտում են Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման բերել մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը: Ռուսաստանում, որքան էլ պարադոքսալ է, Թրամփի դեմ մահափորձից և նախընտրական մրցավազքից Բայդենի ելքից հետո, որոշ ազդեցիկ քաղաքագետներ կասկածում են, թե հանրապետականների թեկնածուն կհաղթի: Նրանց կանխատեսումները հիմնված են այն բանի վրա, որ «խորքային պետությունը» չի տա ԱՄՆ-ի կառավարման լծակները Թրամփին, այլապես կարող են ջրի երես դուրս գալ ինչ-ինչ աղաղակող փաստեր, որոնք կցանկանային թաքցնել մնացյած աշխարհից։ Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, վկայակոչեմ նախագահ Դուայթ Էյզենհաուերին, որը դեռևս 1961 թվականին խոսում էր «խորքային պետության» դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Համաշխարհային դերակատարների ուշադրությունն այս օրերին սևեռված է միլիարդատերեր Դևիդ Սաքսի, Իլոն Մասքի և այլոց հրապարակային հայտարարությունների վրա: Ռոբերտ Քենեդի կրտսերն արդեն քաղաքացիական պատերազմ է կանխատեսել ԱՄՆ-ում

Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հրավիրած Մեծ հավաքին, ինչը վկայում է հանրապետականների հետ նույնպես համագործակցելու ՀՀ իշխող վերնաշերտի պատրաստակամության մասին...

Համաշխարհային իրադարձություններին ղեկավարության և ընդդիմության արձագանքի բավական դիպուկ բնութագիր հնչեցրեց օրերս «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, «Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Աղետի քշվող Հայաստանը լուռ է։ Մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը և այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։ Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է»։

Իսկապես, հայ ժողովրդի անունից հանդես է գալիս ոչ թե իշխանությունը, այլ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդը, դա երևում է ոչ միայն բուն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Ժողովուրդը ոչ թե իշխանության, այլ արքեպիսկոպոսի շարժման հետ է, իսկ խամաճիկային ռեժիմի բոլոր որոշումները մեծ բացեր ունեն լեգիտիմության մասով

«Ադրբեջանում հասկանում են, որ Ռուսաստանը չի փակել արցախցիների Արցախ վերադառնալու հարցը, ուստի մտավախություն ունեն, որ Մոսկվան պնդելու է իր անմիջական ներկայությունը Հարավային Կովկասում: Բացառված է, որ Փաշինյանը վերջնական շրջադարձ կատարի դեպի Ռուսաստան։ Գուցե հնչեն ինչ-որ հայտարարություններ, բայց դա կլինի կեղծ մանևր. չէ որ մնում է «միջանցքի» հարցը, իսկ նա ստանձնել է դա բացելու առաքելությունը։ ՆԱՏՕ-ն իրեն է տեսնում այստեղ, Էրդողանը հայտարարել է, որ «միջանցքը բացվելու է», Ալիևը փորձում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացներից, ուստի ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի մասին հայտարարությունները...», - փաստեց արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Հակոբյանը։

Նրա խոսքերով, ռուսական կողմը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել «միջանցքը», դրա համար ուզում է հյուպատոսություն բացել Սյունիքում, սակայն Մոսկվան ուշացել է, քանզի ՔՊ-ն իշխանության գալու պահից ի վեր նպատակադրվել է դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից: Դիվանագետը մատնանշում է, որ ներկայումս Հայաստանի պետական շահը փոխարինված է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությամբ: Վրացական և ուկրաինական փորձը շատ խոսուն վկայում է, թե ինչ է հաջորդելու այդ երկխոսությանը

Երևանի և Բաքվի միջև բանակցությունները դժվար թե տեղափոխվեն ռուսական հարթակ։ Արևմտյան տիկնիկավարները թույլ չեն տա Փաշինյանին վերականգնել նորմալ հարաբերությունները Պուտինի հետ։ Ալիևը Մոսկվայի հովանու ներքո բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին հայտարարեց լոկ այն պատճառով, որ միանգամայն վստահ է. Փաշինյանին թույլ չեն տա հետևել իր օրինակին։ Ասենք, ռեժիմի պարագլուխն ինքն էլ արդեն հասկացել է, որ կարելի է ինչ-որ դրվագներում անպատիժ դուրս գալ Մոսկվայի ազդեցությունից, բայց Վաշինգտոնին ու Բրյուսելին «քցել» իրեն դժվար թե հաջողվի։ Արևմտյան ստրկությունը լուրջ ու տևական լուծ է