ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար ջանքերը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում ձեռնպահ է մնացել հայ-ադրբեջանական հարցում բեկումնային հնարավորության մասին խոսելուց։ Նա հավելել է, որ և՛ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ համակարգող Լուի Բոնոն շարունակում են ակտիվորեն զբաղվել այդ հարցով, բայց որևէ նոր բան կամ ժամանակացույց չկա։

Պատելը նաև չի ​​մեկնաբանել հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների համար նախատեսված էմիսարների հանդիպումը։

«Սա մի բան է, որի վրա պետքարտուղարը կենտրոնացել է, և մենք կշարունակենք ակտիվորեն հետամուտ լինել», - ընդգծել է Պատելը:

News.am