Կարեն Գրիգորյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սաուդյան Արաբիայի Թագավորությունում

Հայաստանը երեք հանապետություններում նոր դեսպաններ կունենա։ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանին համատեղության կարգով նշանակել է Քենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։

Բացի այդ, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանն էլ համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սաուդյան Արաբիայի Թագավորությունում (նստավայրը՝ Աբու Դաբի)։

Sputnik Արմենիա