ՄԻ ՕՐ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՊԱՏՄԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՔ «ՄՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ-ում և ԼՂՀ-ում 2018, 2020 և 2023 թվականների իրադարձություններն ավելի պարզ են թվում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արաբա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Իսրայելին սպառնալով զորք մտցնելով, որպես օրինակ բերել է Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղի և Լիբիայի պատերազմներին։

Դեռևս 44-օրյա պատերազմի օրերին մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ թուրքական կողմը ներգրավված է հակամարտության մեջ (600 զինծառայող, այդ թվում՝ 200 հոգանոց գումարտակի մարտավարական խումբ, 50 հրահանգիչ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում, 120 թռիչքային տեխնիկական անձնակազմը Գաբալայի ավիաբազայում, 20 անօդաչու թռչող սարք՝ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ՝ 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգի Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմածովային բազայում։ Դա ներառում էր 18 հետևակի մարտական մեքենա, մեկ բազմակի արձակման հրթիռային համակարգ, տասը միավոր ավտոմոբիլ և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա (այդ թվում՝ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որն ապահովում է ռազմական հետախուզություն ինչպես Ղարաբաղի տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի տարածքում):

Իսկ հակամարտությունը սկսvելուց մի քանի ամիս առաջ Անկարան ակտիվորեն հրահրում էր ռազմական գործողությունների սանձազերծումը՝ Բաքվի քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստումների ներքո։

Եվ ահա Էրդողանը, ցանկանալով Ալիևից ստանալ այն, ինչ ուզում էր 2020 թվականին Բաքվին աջակցության դիմաց, խոսելով Իսրայել հնարավոր ներխուժման մասին, հիշատակել է հենց հայկական Ղարաբաղը։ Այն, որ Էրդողանի խոսքերը հստակ ուղերձ են ունեցել Իլհամ Ալիևին, հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն, որը գրեթե անմիջապես հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ իբր «Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման» հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն»։ Էրդողանն ու Ալիևն ակնհայտորեն «ինչ-որ բան» չեն կիսել, և, ամենայն հավանականությամբ, խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այս համատեքստում կարևորն այն է, որ ամենաբարձր մակարդակով հաստատվում է՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է եղել 2020թ պատերազմում: Բայց արդյոք միայն 2020-ին…

Շատերը, չգիտես ինչու, մոռացել են կամ ուշադրություն չեն դարձրել, թե ինչպես 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից առաջ, Արցախի հայաթափումից առաջ թուրքական լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմին նախորդած Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին, որից հետևում էր, որ Հայաստանի ղեկավարությանը տեղյակ է պահվել սպասվող իրադարձությունների մասին։ Հիմա հասկանում եք, թե ինչու էր փաշինյանական բանակը հեռադիտակով լուռ հետևում, թե ինչպես են սպանվում արցախցիները, և ինչպես են նրանք Լաչինի միջանցքով լքում իրենց հայրենիքը, և ի՞նչ դեր է խաղացել Էրդողանն այս ամենում։

Բայց հետաքրքիր է մեկ այլ բան. ե՞րբ Էրդողանը վերջապես կխոսի այն մասին, թե ինչպես և երբ են իրենք «մտել Հայաստան», ինչը թույլ է տվել հետո մտնել Ղարաբաղ։ Միաժամանակ պետք է նշել, որ 2018, 2020 և 2023 թվականների իրադարձությունները բոլորովին այլ տեսք ունեն՝ Էրդողանի «բացահայտումների» ֆոնին…

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News