ԿԲ նախագահ․ Տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են

2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8 տոկոս, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0։

Տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են, համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր»,-ասաց Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են։

«2024 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը»,-ասաց ԿԲ նախագահը։

Aysor.am