Թուրքիայի Հայոց պատրիարքարանի առաջնորդը դատապարտել է Օլիմպիադայի բացմանը Վերջին ընթրիքի ծաղրանմանակումը
Թուրքիայում Հայոց պատրիարքարանի առաջնորդ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Լեոնարդո դա Վինչիի Վերջին ընթրիքի ծաղրանմանակումը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությանը, գրում է Yeni Safak-ը։
Նա նշել է, որ դա ուղղված էր քրիստոնեական հավատքը նվաստացնելուն։ «Այս վիրավորական ծաղրանմանակումը, որը նպատակ ունի ծաղրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը՝ մեր հավատքի ամենասուրբ իրադարձությունը, խորապես ցավ է պատճառել քրիստոնյաներին ամբողջ աշխարհում», - ասել է արքիեպիսկոպոսը:
Նա հավելել է, որ Օլիմպիական խաղերը պետք է ձգտեն նպաստել համայնքների միջև ներդաշնակությանը և խաղաղությանը: «Փոխարենը դրանք վերածվել են ավելի քան երկու միլիարդ հետևորդ ունեցող կրոնին վիրավորելու և նվաստացնելու հարթակի՝ հանուն փոքրամասնության», - ասել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Նա նշել է, որ ԼԳԲՏ համայնքը «չի հանդուրժում անգամ ամենաչնչին քննադատությունը» իրենց իրավունքների նկատմամբ, և այդ «անընդունելի և անհարգալից պահվածքը» կվնասի նրանց սեփական գործին։
Մաշալյանը հույս է հայտնել, որ, դեռևս մեկնարկից առաջ օլիմպիական խաղերը ստվերող խնդիրները կլուծվեն՝ հնարավորություն տալով, որ խաղերն իրենց իրական նպատակին ծառայեն։
News.am