Իրանի ղեկավարի խորհրդականն Իսրայելին խոստացել է Լիբանանի վրա հարձակմանը կոշտ պատասխան տալ
Իսրայելը Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակման պատրվակով Լիբանանի վրա հարձակման դեպքում կբախվի ամենավճռական պատասխանին։ Դրա մասին հայտարարել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։
«Իսրայելը պետք է իմանա, որ եթե դիմի այս ռիսկին, կբախվի կոշտ պատասխանի։ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի համար լավագույն լուծումը Գազայի հատվածում դաժան պատերազմին վերջ տալն է, քանի որ պատերազմը շարունակելով նա զոհերից և ավերածություններից բացի ոչինչ չի ստանա»,- Ըստ ԻՐՆԱ գործակալության շեշտել է Խարազին։
Ըստ քաղաքական գործչի՝ «Իսրայելն այժմ մտադիր է ընդլայնել պատերազմի շրջանակը՝ [շիական շարժմանը] «Հըզբոլլահ»-ին մեղադրելով գրավյալ Գոլանի վրա հարձակման համար։ Իսրայելի մեղադրանքները ծիծաղելի են, քանի որ բռնազավթված Գոլանի բնակիչները հակադրվում են հրեական պետության իշխանություններին։
Ըստ Իրանի առաջնորդի խորհրդականի՝ լիբանանյան շարժումը «չի կարող հարվածել «Հըզբոլլահ»-ի դաշնակից Սիրիային պատկանող շրջանի բնակիչներին», ինչի մասին վկայում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիմանկարները Գոլանի բարձունքներում բնակեցված վայրերում և բողոքի ցույցերն ընդդեմ Մաջդալ Շամս Նեթանյահուի այցի:
Sputnik Արմենիա