Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Խամենեին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Իրանընախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr գործակալությունը։

Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից: Նանաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Իրանում արտահերթ ընտրություններ են անցկացվել մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո:

Sputnik Արմենիա