Իրանը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Արևմուտքի հետ

Իր երդմնակալության ժամանակ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Արևմուտքի հետ լարվածությունը կարգավորելու համար։

Ինչպես հաղորդում է IRIB-ը, նա կոչ է արել Արևմուտքին կառուցել հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հավասարության վրա։

Իրանի նախագահը նաև կոչ է արել հաշվի առնել Իրանի դերն աշխարհում։

News.am