Անատոլի ՄԱՏՎԻՅՉՈՒԿ․ ԵԹԵ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՐԱՀԱՆԳԵՆ, ՆԱ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին անդրադարձել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության ստորաբաժանումների մոտալուտ դուրսբերմանը Սյունիքի մարզից։
«Դա Փաշինյանի կամքը չէ, Գլխավոր շտաբի կամքը չէ, սահմանապահների կամքը չէ, այլ այն մարդկանց կամքն է, որոնք ազդում են քաղաքականության վրա: Դա Ֆրանսիան է, ԱՄՆ-ն է, դա ՆԱՏՕ-ն է: Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Վրաստանում: Վրաստանի փոխարեն հիմա փորձում են ճահճի մեջ ներքաշել Հայաստանին։ Դե տեսեք, երեք միլիոնանոց Հայաստանը կանգնած է, դիմակայում է և Թուրքիային, և Ադրբեջանին»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը:
Փորձագետը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը դեռ պետք է ունենա գոնե որոշ ազգանպաստ շահեր, որոնք դեռ չեն կարող դիմակայել արևմտյան երկրների ցանկություններին։
«Ես հավատում եմ, որ նա ինչ-որ տեղ ունի նաև հայկական հպարտություն, բայց նա չի կարող Հայաստանը տալ Ադրբեջանին կամ Թուրքիային, բայց, մյուս կողմից, տեսնում եք, ամերիկացիները կհրամայեն, և նա թույլ կտա թուրքերին մտնել Հայաստան»,- եզրափակել է փորձագետը։