ԳԵՐՄԱՆԻԱՆ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԻ

Գերմանիան պետք է սահմանափակի ռազմական օգնությունն Ուկրաինային։ Դաշնային կառավարության բյուջետային նախագծի համաձայն՝ ներկա պահին այդ նպատակի համար նոր փողեր չկան, տեղեկացրել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung գերմանական պարբերականը։

Պատճառը կանցլերի վարչակազմի և ֆինանսների նախարարության կոշտ խնայողությունն է, նշել է պարբերականը։ Սահմանափակումն արդեն մտել է ուժի մետ։

«Ուկրաինայի համար իրավիճակն ավելի շուտ կվատանա, քանի որ նախատեսված ռազմական աջակցությունը, ինչպես սպասվում է, կկրճատվի կրկնակի հաջորդ տարի, իսկ հետո կհասնի ընթացիկ ծավալի մեկ տասներորդին 2027թ.»,- նշել է պարբերականը։

Ուկրաինայի դաշնակիցներն առգրավել են մոտ 300 մլրդ դոլար Ուկրաինայում պատերազմից հետո, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները Իտալիայի իրենց գագաթաժողովում որոշել են օգտագործել այդ փողերի եկամուտները 50 լրդ դոլարի չափով վարկի ֆինանսավորման նպատակով Կիևի համար։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները սպասում է, որ Ուկրաինան «կփակի իր ռազմական պահանջմունքների մի մասն» այդ փողերով, հավաստիացնում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը։

News.am