«Հայտարարում եմ` հրթիռները պիտանի են». Տոնոյանը հույս ունի, որ նոր փորձաքննություն կլինի
Հայաստանը անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիր ունի։ Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ ինքը թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասել է, որ կարող է խնդրի լուծմանը մասնակցել, բայց ոչ քաղաքական նպատակներով։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նա միանա ընդդիմությանը, նախկին նախարարը պատասխանեց․
«Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորություն եմ ստեղծո՞ւմ։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, թե չէ անվտանգային քաղաքականությամբ ես արդեն 30 տարի է` զբաղվում եմ»։
Անդրադառնալով հրթիռների անպիտան լինելուն՝ Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց, որ դրանց ստուգման համար նոր փորձաքննություն կնշանակվի․
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ գնման պահին, թե՛ գնումից շատ հետո և թե՛այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»,– ասաց նա։
Sputnik Արմենիա