«Գազպրոմը» և SOCAR-ը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը

Ռուսական «Գազպրոմ» և ադրբեջանական SOCAR ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում, հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը։

«Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմի» և SOCAR-ի փոխշահավետ գործընկերությունը դինամիկ զարգանում է։

«Խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» նախագծի և այս տարվա սեպտեմբերին համապարփակ գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ստորագրման մասին է»,- Բաքվում հայտարարել է Միլլերը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով գտնվում էր Ադրբեջանում։

Armenia Today