ՀՀ արդարադատության նախկին նախարարն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով այսօր հրավիրվել են ՀՀ դատախազություն։ Ծանուցումները հրապարակվել են azdarar.am կայքում։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,– ասված է ծանուցագրում։
Հիշեցնենք` Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարար է եղել 1998-2007 և 2017-2018 թվականներին։
Sputnik Արմենիա