Ռուսաստանն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին

Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։

«Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։

Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել:

Բայց կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։

News.am