Իրանը հայտարարել է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը աղտոտում է Կասպից ծովը

Ադրբեջանում նավթի արդյունահանումից առաջացած աղտոտվածությունը կասպիական նավթի փոխադրումը նվազ բարգավաճ է դարձրել և կրճատել կասպիական ձկների քանակը, ինչպես նաև սպառնալիքի տակ է դրել Գորգանի ծոցի տնտեսությանը: Դրա մասին գրում է իրանական Khabaronline կայքը։

«Կասպից ծովը վերածվում է աղտոտված ջրերով և կոյուղաջրերով լի ավազանի, մի կողմից դա մեր ափերին հասնող ադրբեջանական նավթային աղտոտումն է, մյուս կողմից՝ մեր երկրի առափնյա քաղաքների կեղտաջրերը»,- գրում է Իրանի ջրային տնտեսության դաշնության անդամ Իբրահիմ Ռաիսին:

Կայքը նշում է, որ կարևոր հարցը, որը պետք է քննարկվի երկու երկրների հարաբերություններում, ադրբեջանական կողմից առաջացած աղտոտվածության խնդիրն է։ Այս տարի մենք պետք է օգտվենք Բաքվում COP-29-ի պատեհությունից, որտեղ ուսումնասիրվում են աշխարհի կլիմայական առավել կարևոր փոփոխությունները։

Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը կենտրոնացավ նավթի և գազի պաշարների վրա՝ որպես եկամտի հիմնական աղբյուր։ Եթե ​​նավթից աղտոտվածությունը ծով հասնի, բնականաբար, այն կհայտնվի Իրանի ափերին, և դա բանակցություններում քննարկվելիք հարցն է»,- գրում է կայքը։

News.am