Սոբյանին․ ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվա թռչող 10 անօդաչու

ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվա թռչող 10 անօդաչու, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մոսկվայի պաշտպանությունն անօդաչուներից թույլ է տվել հաջող պատասխանել դրանց բոլոր գրոհներին։ ՊՆ ՀՕՊ ուժերն այս գիշեր խփել են 10 անօդաչու։ Սա Մոսկվան գրոհելու ամենածավալուն փորձերից մեկն էր։ Շարունակում ենք վերահսկել իրավիճակը»,- գրել է Մոսկվայի քաղաքապետն իր թելեգրամ-ալիքում։

News.am