2024-08-21 11:20
Լրատվական գործակալություններ
0
Կդադարեցվի Հանրապետության հրապարակի, Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-նշում են քաղաքապետարանից:
Panorama.am